Արմինֆո. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը պաշտպանական համագործակցության հարցեր են քննարկել Անթալիայում դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակում կայացած հանդիպմանը։ Այդ մասին հաղորդում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։