Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, եւ Թուրքիան նույնպես զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել համագործակցության զարգացման համար շատ բնագավառներում, հատկապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: