Արմինֆո. Եթե մենք որևէ տեղեկություն ունենանք սահմանային անվտանգության սպառնալիքների մասին, միանշանակ կկիսվենք հանրության հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողներին, ովքեր, հղում անելով սահմանամերձ համայնքների բնակիչների հավաստիացումներին, խոսել են սահմանին կուտակումների մասին:
Նա նշել է, որ պետք չէ առաջնորդվել այդ աղբյուրներով, քանզի որևէ սպառնալիքի դեպքում ՀՀ ՊՆ-ը կտրամադրի համապատասխան տեղեկատվություն:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ընդգծել է, որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկը մնում է ուժի մեջ: "Մենք հրապարակայնորեն խոսում ենք այդ մասին եւ շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ", - ասել է Գրիգորյանը:
Հարցին, թե արդյոք էսկալացիայի վտանգ տեսնում է, ԱԽ քարտուղարը կրկնել է, ասելով, որ եթե իրենք որևէ վտանգ տեսնեն, անպայման կկիսվեն հանրության հետ: