Արմինֆո. Գեղարքունիքում ականի պայթյունից հայ զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել է, որ զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից և տեղափոխվել հիվանդանոց: Նա ընդգծել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: