Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Մոսկվայում կայացած հանդիպմանը հաստատել են Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը՝ 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են քաղաքական երկխոսության խորացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր:
"Հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետությունում ռուսական մշակութային-հումանիտար և տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։ Արձանագրվել է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը", - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: