Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, 3.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:35-ին Ղարաբաղի Վանք գյուղի մոտ: Էպիկենտրոնային գոտում ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթքի Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: