Արմինֆո. Եթովպիայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Եգիպտոսում ստեղծված հայերեն միջնադարյան ձեռագիր։
"Այս բազմալեզու միջնադարյան ձեռագիրը, որը ստեղծվել է Եգիպտոսում մոտ 12-14-րդ դարերում, պարունակում է Ավետարաններ և թղթեր հինգ լեզուներով: Աջից ձախ՝ հայերեն, արաբերեն, ղպտերեն, սիրիերեն և գեյզ/եթովպերեն", - ասվում է Եթովպիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Գրառմանը կից զետեղված է նշված ձեռագրի լուսանկարը։