Արմինֆո. Այս աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։ Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մտադիր է լավ պատրաստվել այդ միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը Ռուսաստանում: Նախատեսված միջոցառումների ծրագրի մասին փոխնախարարը ոչինչ չի հաղորդել։
Նշենք, որ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել ապրիլի 6-ին՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ Մոսկվայի մյուզիքլների թատրոնի <Փրայմ-Թայմ> ներկայացման պրեմիերայի առիթով. գեղարվեստական ղեկավար՝ Միխայիլ Շվիդկոյ: