Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դան Յերգենսենին՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներն անտեսելու համար:
"Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը գովաբանում է Ադրբեջանի գործընկերությունը ԵՄ-ի հետ և դատապարտում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի խոսք չի ասում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, հայ գերիների և հարյուրավոր քաղբանտարկյալների դեմ շինծու դատավարությունների մասին, որոնց բանտ են նետում Ադրբեջանում ։ Ահա այսպիսին են ԵՄ արժեքները", - գրել է Սնելը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում: