Արմինֆո. Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Երևանում այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ քայլերի է պատրաստ ռուսական կողմը՝ հայ գործընկերների հետ մշակութային հարաբերություններում:
"Ես վաղը և մյուս օրը հանդիպելու եմ տարբեր գերատեսչությունների՝ և Արտաքին գործերի նախարարության, և մշակույթի նախարարության, և կառավարության տարբեր ղեկավարների հետ, քանի որ ես դեռևս ՌԴ նախագահի ՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն եմ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը ։ Ահա, թերևս, մեր պատասխանը: Այն ամենը, ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան", - նշել է Շվիդկոյը։
Նրա ասելով՝ խոսքը կինեմատոգրաֆում, թատերական, կատարողական արվեստներում, գեղարվեստական կրթության ոլորտում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։