
Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ ադրբեջանական հարձակումների կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է EuFoA (Հայաստանի եվրոպացի բարեկամներ) մամուլի ծառայությունից, հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի արդյունքում երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը:
Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծում է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների հանդեպ Հայաստանի Հանրապետության հողի վրա: Պատգամավորը դիմում է տիկին Մոգերինիին՝ իր դիրքորոշումը հայտնել ռազմական նման գործողությունների մասին: Էնգելը ընդգծում է նաև, որ ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմաննուղղված բանակցությունների նախաշեմին:
Պարոն Էնգելը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ››կազմակերպության (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) Խորհրդատվական խմբի անդամ է, նշում է Ադրբեջանի հանդեպ Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին:
‹‹Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: ԱմբողջԵվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային,հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ››,- պարզաբանում է‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավարԷդուարդո Լորենցո Օչոան:
Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումներն ստանալուց հետո երեքշաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը, նշում է աղբյուրը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահմանման ռեժիմի խախտման հետևանքով ՀՀ Տավուշի մարզում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Իսկ սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, կիրառելով թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև 122 մմ Դ-30 հաուբից հրանոթ, ինչի արդյքունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող, կան նաև վիրավորներ: ՀՀ Պաշտպանության նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծել է, որ հակառակորդին սանձ ելու և նրա գործողությունները կանխելու, ինչպես նաև բանակցային գործընթացին օժանդակելու համար հայկական զինված ուժերն այսուհետ կկիրառեն համարժեք հրետանային և հրթիռային միջոցներ, մշտական հարվածի տակ պահելով Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել հայտարարությամբ, Բաքվին վճռականորեն կոր անելով սկսել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու շուրջ բանակցությունները: «Նման զինատեսակի կիրառումը հակամարտության անընդունելի լարում է ազդարարում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընդունում միջազգային սահմանին և շփման գծում յուրաքանչյուր կողմի զոհերի փաստը։ Խստագույն ձևով կոչ ենք անում կողմերին խուսափել քաղաքացիական զոհերից»,-ասված է համանախագահների հայտարարության մեջ։