Arminfo.info


 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 16:28
Ալեքսանդր Ավանեսով

Մարտուն Գրիգորյանը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը

Մարտուն Գրիգորյանը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը

Արմինֆո. Ընդդիմադիր "Մեր քաղաքը" դաշինքը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կպաշտպանի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Այդ մասին ասվում է դաշինքի առաջնորդ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում:

Քաղաքի բնակիչներին ուղղված իր խոսքում նա ուշադրություն է հրավիրել այն ամենի վրա, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ իր ընտանիքի անդամների և թիմակիցների շրջանում: «Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել  և քրեական հետապնդումների ենթարկել։ Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։ Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։

Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։

Ես իմ անցած  ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։

Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն  ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար  եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։

Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ 

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ  հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։

Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ 

Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ  թեկնածուին   սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող  էինք  ընտրել  քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։

Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։

Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ  7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։

Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։

Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով  իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության  ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։

Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում  եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված  եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։

Բոլորդ համոզվեցիք՝  իրար միացած, իրար հետ համագործակցող  քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ 

Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող  թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա  երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։

Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։

Հարգելի լրատվամիջոցներ,  քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող  ազդել իմ կայացրած որոշումների վրա», - ասվում է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցան Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ տվյալներով ՝ առաջատարը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 35,47 տոկոսը, նրան հաջորդում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (18,41 տոկոս) և "Մեր քաղաքը" դաշինքը (16,04 տոկոս): Թեև իշխող ուժի ներկայացուցիչը հավաքել է ամենաշատ ձայները, այնուամենայնիվ, նրա քաղաքական ուժը չի հաղթահարել քաղաքապետի միանձնյա ընտրության համար անհրաժեշտ 50+1 շեմը: Այսպիսով, եթե ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմեն, Գյումրին կարող է ունենալ ընդդիմադիր քաղաքապետ ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Օգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազքՕգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազք
Իրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցումԻրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցում
Անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններինԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավորՀայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավոր
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույքՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույք
Գլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամԳլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամ
«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով
Ազգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներԱզգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվըՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը
ՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Վերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումներիՎերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումների
Հայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպքՀայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործովԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործով
Հայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունումՀայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում
«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում
Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանըՀայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը
Մարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համարՄարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՀայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ