Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Ուրբաթ այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը:
Ելույթ ունենալով Բաքվում անցկացվող էներգետիկ միջոցառմանը՝ Ջեյքոբսը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը «Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան» կբացի, հաղորդում է Jpost-ը ։