Արմինֆո. Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան: Այդ մասին հաղորդում է "Էխո Կավկազա"-ն՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էհվայային։
Էհվայան նշել է, որ Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցն Ադրբեջան տեղի կունենա ապրիլի 14-15 - ը: "Հետո՝ Հայաստան, ենթադրաբար, ամսվա վերջին։ Ամսաթվերը դեռ որոշված չեն", - ասել է նա։