«Սդղի գյոլ» գործով տուժած Հարութ Զաքարյանը, ով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում կորցրել էր աչքը, մտադիր չէ փոխել իր սկզբնական ցուցմունքները, որոնց համաձայն, իրեն ծեծի ենթարկելու մեջ նա մեղադրում է մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է տուժածի հայրը` Գագիկ Զաքարյանը, իր որդիները մտադիր չեն փոխել ցուցմունքները: «Նրանք ասել են այն, ինչ ասել են, ասել են ճշմարտությունը, նմել են մեղավորներին և մտադիր չեն հրաժարվել իրենց խոսքերից: Միթե մենք նման ենք այնպիսի մարդկանց, որոնք փոխում են իրենց ցուցմունքները: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ»,-հայտարարել է վրդովված հայրը:
Նշենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, որ Զաքարյանները փոխել են իրենց սկզբնական ցուցմունքները, ինչի արդյունքում Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը կարող է ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին «Գորիս բժշկական կենտրոնիցե Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք, ինչի արդյունքում նա զրկվել է աչքից: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլե կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»։ Իրենց ցուցմունքներում Զաքարյանները նշել էին, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, չնայած, որ մարզա Սուրիկ Խաչատրյանը հերքում է այդ փաստը: Ձերբակալվել է Տիգրան խաչատրյանը, ինչպես նաև Խաչատրյանի եղբայրն ու եղբոր որդին, իսկ այդ գործող մեկ այլ ազգականը գտնվում է որոնման մեջ:-