Արմինֆո. Փարիզում Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, թեման արծարծվել է միջազգային հրատապ հարցերի քննարկման համատեքստում:
"Անդրադառնալով Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի", - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: