Արմինֆո. Հայաստանում վարորդական վկայականները համատարած կեղծ են։ Ապրիլի 3-ին կառավարության նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենուր մարդիկ նստում են ղեկին՝ չունենալով դրա իրավունքը, քանի որ (փաստաթղթերը) ոչ թե կեղծված են, այլ կեղծ են: Առանձին թեմա է կեղծված վկայականները։ Բայց, նույնիսկ, չկեղծվածները՝ կեղծված են", - հայտարարել է նա։
Այդ առնչությամբ Փաշինյանն առաջարկել է վարորդների ատեստավորում անցկացնել։ «Շատ լավ արդյունքներ կլինեն: Առաջին հերթին' (ճանապարհային) երթևեկությունը: Կսկսենք քայլել, կանցնենք առողջ ապրելակերպի», - նշել է նա։