Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025 17:57
Նաիրա Բադալյան

ԿԳՄՍՆ ղեկավարը վարչապետին ներկայացրել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

ԿԳՄՍՆ ղեկավարը վարչապետին ներկայացրել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և բովանդակության բարելավման շեշտադրմամբ, կրթության արդյունավետության բարձրացումը, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը: Նախարարի ներկայացմամբ՝ թվային տվյալներով, խոսքը 101 միջոցառման մասին է:

 

Զեկուցվել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության շրջանակում նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 229-ից կրճատվել է 162-ի, մսուր մանկապարտեզների հասանելիության ապահովման շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին 0-2 տարեկան 195 երեխաների համար նախադպրոցական կրթության կազմակերպման պիլոտային ծրագիր 10 հաստատությունում (Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան քաղաքներ), բարելավվել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ հասնելով 75%-ի: ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը: Նշվել է, որ պետության աջակցությամբ ապահովվել է նաև սոցիալական որոշ խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը:

 

Ինչ վերաբերում է հանրակրթության հասանելիության մասով իրականացված աշխատանքին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևոր թիրախ է եղել ապահովել պատշաճ կահավորման, արդիական միջավայրի հասանելիությունը, որն իրականացվել է 300 դպրոց ծրագրի գործիքակազմով: Ըստ այդմ՝ 300 դպրոց ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել 44 դպրոց (շուրջ 15 000 սովորողի համար) և 19 մարզադահլիճ (շուրջ 6 500 սովորողի համար), 31 դպրոցի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, 150-ի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են: Գույքով ապահովվել է 44 դպրոց և 29 մարզադահլիճ: Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործընթացի շրջանակում նախորդ տարեվերջի դրությամբ 648 դպրոց արդեն ունեն կահավորված լաբորատորիաներ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև նախորդ տարի գործարկված տեղեկատվական համակարգի շնորհիվ էականորեն կրճատվել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը:

 

Մասնագիտական կրթության հասանելիության մասով ներկայացվել է, որ իրականացվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների 14.6%-ում շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, 7 մասնագիտական ուսումնական հաստատությունների տրամադրվել է 7 համակազմ մասնագիտական ուսումնալաբորատոր բազա և գույք, գերակա մասնագիտություններով տրամադրվել է 50 000 դրամ կրթաթոշակ:

 

Բարձրագույն կրթության հասանելիության մասով ընդգծվել է, որ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագրի արդյունքում 2024/2025 ուսումնական տարում բուհեր են ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ 2 տարվա կտրվածքով ծրագրի շահառու են հանդիսանում 621 ուսանող` 160 բակալավրի մակարդակում և 461 մագիստրոսի, որոնցից 76-ը սովորում են գերազանցությամբ` ստանալով 77000 դրամ կրթաթոշակ:

Անդրադառնալով որակական ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական թիրախներն են նոր չափորոշչի ներդրումը, որն արդեն գործում է ուսումնական հաստատությունների 75 տոկոսում, վերապատրաստումների շրջանակում աշխատակիցների շուրջ 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է, ձևավորվել է մենթոր մանկապարտեզների ցանց, իրականացվում են տարբեր աշխատաժողովներ, տարակարգի մեխանիզմն է ներդրվել հավելավճարի հնարավորությամբ: Դպրոցական կրթության որակի մասով նշվել է, որ հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7 դասարաններում՝ ընդգրկելով սովորողների 63 տոկոսին, որը զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով: Կրթության որակական փոփոխությունները, նախարարի ներկայացմամբ, տեսանելի են նաև միջազգային գնահատման ստուգատեսներում, մասնավորապես՝ TIMSS միջազգային ստուգատեսում, ըստ որի՝ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները ցուցաբերում են շարունակական աճ՝ գրանցելով միջինից (500 միավորից) բարձր ցուցանիշներ:

 

Ներկայացնելով հաջորդ կարևորագույն թիրախը, որն է մանկավարժի գործունեությունը դարձնել պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող, նշվել է, որ 2022-2024թթ. պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է մանկավարժական աշխատողների շուրջ 60 տոկոսը, ուսուցիչների 20 տոկոսն արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, գործում են նաև այլ ծրագրեր՝ տարակարգի, բնագիտական առարկաների, փոքրաքանակ գյուղական դպրոցների ուսուցիչների համար: Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների արդյունքում դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների թիվը 3 300 է, 56 տոկոսը գյուղական դպրոցներում:

 

Խրախուսման ծրագրերի շրջանակում 2024թ. ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը ընդհանուր հայտագրվողների նկատմամբ՝ 56.7 տոկոս է, 2024թ. տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 285 է (2.8 անգամ ավելի 2023թ. նկատմամբ), 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 59 է:

 

Նշվել է, որ 2023թ. կամավոր ատեստավորում մեկնարկել է նաև արվեստի և սպորտի դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը զեկուցել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին, մանրամասներ ներկայացրել իրականացված աշխատանքների հետ կապված, մասնավորապես՝ քաղաքային ռազմավարական պլանավորման, Gmp ընկերության կողմից գլխավոր հատակագծի վերջնական մշակման, ցանցային շտեմարանի մշակման վերաբերյալ և այլն:

 

Անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի հայկական կրթօջախների կարողությունների զարգացման, Սփյուռքի կրթական կարիքներին համապատասխան կրթական  փաթեթների մշակման և տրամադրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես՝ իրականացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի և դասանյութերի տրամադրման, Սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանի հարստացման և այլ աշխատանքներ:

 

Զեկուցվել է, որ կրթության միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում ստեղծվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունման և հաշվառման էլեկտրոնային հարթակ, լրամշակվել են օտարերկրյա քաղաքացիների ՀՀ բուհեր ընդունելության և սովորողների ակադեմիական շարժունության կարգերը:

 

Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթական գործընթացի առանձնահատկություններին:

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կոնցեպտուալ հարցերին ամենօրյա ռեժիմով անդրադառնալու, իրականացված աշխատանքի արդյունավետությունը հետադարձ կապի միջոցով ստուգելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացված միջոցառումները և համապատասխան հանձնարարականներ տվել բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներինՀամաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանինՀայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանին
Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՄոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու ԼումիսԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու Լումիս
Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունըՔաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
Հայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջևՀայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև
ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներինԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին
Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցությանԳասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը
Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցելSave Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Երևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է  վարչական իրավախախտման 25 դեպԵրևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 25 դեպ
"Ուժեղ Հայաստան". ՏԻՄ ընտրություններին միայն մեկ թեկնածուի մասնակցությունը կվկայի Հայաստանում ժողովրդավարության խաթարման մասին
Սամվել Կարապետյան. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ գտնվի, կհայտնվի այնտեղՍամվել Կարապետյան. Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նա, ով պետք է այնտեղ գտնվի, կհայտնվի այնտեղ
Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը Միհրան Խաչատրյանը լքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համարՍտեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ նրանք մեղադրվում են 25 միլիոն դրամ հափշտակելու համար
Հայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանինՀայաստանում փրկել են Կարմիր գրքում գրանցված սապսանին
Վարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետՎարչապետը հավաստիացրել է․  ռուս սահմանապահների փոխարինումը կապված չէ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման շուրջ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի. Փաշինյան
Երևանում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահՌուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ ռազմական նպատակների համար
Արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի խորհրդարանի դիմաց ՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով լուծել իրենց խնդիրներըԱրցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի խորհրդարանի դիմաց ՝ երկրի պատկան մարմիններից պահանջելով լուծել իրենց խնդիրները
Շոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքըՇոյգուն ռեյդերական զավթում է որակել Հայաստանում ռուսական բազմամիլիարդանոց կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը
Փաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձություններըՓաշինյան․ ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը ոչինչ չի ավելացնում Հայաստանի անվտանգությանը․ դա ցույց տվեցին 2022թվականի սեպտեմբերյան իրադարձությունները
Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզում "Նեքսուս" նախագծի շահառուներին
"Ուժեղ Հայաստան"․ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է արդեն շուրջ 450 օր
Ընդդիմադիր․ Եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունների ամենաթողությանըԸնդդիմադիր․ Եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունների ամենաթողությանը
Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ըԳործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իտալացի դիվանագետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իտալացի դիվանագետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը
Հայաստանում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացվիՀայաստանում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրացվի
Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր կկնքվենՀայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր կկնքվեն
Հայաստանը Ֆրանսիա է արտահանձնել գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձինՀայաստանը Ֆրանսիա է արտահանձնել գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձին
Վարչապետ․ պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ուղղություններից մեկն էՎարչապետ․ պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր ուղղություններից մեկն է
«Մայր Հայաստան». Հասարակական տրանսպորտի խնդիրները միայն ուղեվարձի բարձրացմամբ չեն լուծվում«Մայր Հայաստան». Հասարակական տրանսպորտի խնդիրները միայն ուղեվարձի բարձրացմամբ չեն լուծվում
Հայաստանի պաշտպանության նախարարը Պեկինում հանդիպել է մի շարք խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետՀայաստանի պաշտպանության նախարարը Պեկինում հանդիպել է մի շարք խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
Ռուսաստանի դեսպանը աշխատանքային այց է կատարել ՍյունիքՌուսաստանի դեսպանը աշխատանքային այց է կատարել Սյունիք
Իտալիան 2 միլիոն եվրո կհատկացնի Արցախից փախստականներին աջակցելու համարԻտալիան 2 միլիոն եվրո կհատկացնի Արցախից փախստականներին աջակցելու համար
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 39 մլն դրամՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 39 մլն դրամ
Վարչապետ․ «Արևմտյան Ադրբեջանի» մասին դիսկուրսը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր և անվտանգության սպառնալիք է։Վարչապետ․ «Արևմտյան Ադրբեջանի» մասին դիսկուրսը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր և անվտանգության սպառնալիք է։
Արցախի մշակույթի նախկին նախարարը Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիայի օրը տոնակատարությունների կազմակերպումն անվանել է նրբին ծաղրուծանակԱրցախի մշակույթի նախկին նախարարը Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիայի օրը տոնակատարությունների կազմակերպումն անվանել է նրբին ծաղրուծանակ
Վանաձորում ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքի սեփականությանըՎանաձորում ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքի սեփականությանը
Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան ունիՀնդկաստանը Հայաստանում նոր դեսպան ունի
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած պատմական հանդիպման մասինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած պատմական հանդիպման մասին
Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում սպասվում են կարճատև անձրևներ. օդերևութաբանների կանխատեսումը
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում
Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է
Հայաստանի ՍԴ-ը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրըՀայաստանի ՍԴ-ը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե արդեն երկու անգամ միջնորդավորված անցկացվել էՓաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե արդեն երկու անգամ միջնորդավորված անցկացվել է
Հայաստանի արդարադատության նախարար․ Նոր ՀՀ սահմանադրության նախագծում այս պահին ՀԱԵ մասին հիշատակում կաՀայաստանի արդարադատության նախարար․ Նոր ՀՀ սահմանադրության նախագծում այս պահին ՀԱԵ մասին հիշատակում կա
Փաստաբան․ Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՓաստաբան․ Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Վարչապետ․ Մատենադարանը արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը․ անիմաստ եմ համարում շարունակել զրույցն այդ թեմայովՎարչապետ․ Մատենադարանը արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը․ անիմաստ եմ համարում շարունակել զրույցն այդ թեմայով
Մարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցինՄարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցին
ՀՀ վարչապետ. TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի իրավասության ներքոՀՀ վարչապետ. TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի իրավասության ներքո
Միայն 2029 թվականին PISA-ի հետազոտության արդյունքները ցույց կտան, թե որքանով արդյունավետ է եղել մեր աշխատանքը․ ԿԳՄՍՆ ղեկավարՄիայն 2029 թվականին PISA-ի հետազոտության արդյունքները ցույց կտան, թե որքանով արդյունավետ է եղել մեր աշխատանքը․ ԿԳՄՍՆ ղեկավար
Ընդդիմադիր․ Ակնկալում ենք, որ արցախցի պատգամավորները, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների սպառնալիքների, կընտրեն Արցախի խորհրդարանի նոր նախագահԸնդդիմադիր․ Ակնկալում ենք, որ արցախցի պատգամավորները, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների սպառնալիքների, կընտրեն Արցախի խորհրդարանի նոր նախագահ
Վարչապետ․ գողացված բոլոր ժողովրդական փողերը մինչև վերջին լուման վերադարձվելու են ժողովրդինՎարչապետ․ գողացված բոլոր ժողովրդական փողերը մինչև վերջին լուման վերադարձվելու են ժողովրդին
Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա