Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջագզյին իրավունքի հիմնական նորմերը: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարի խոսքով, Բաքվի գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ: «Բաքուն խախտել է միջազգային համաձայնագրերի բազմաթիվ հոդվածներ: Դա միջազգային հանրությանը Անվտանգությնա խորհրդաին և ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված լկտի մարտահրավեր է: Մենք պատրաստ ենք ընդունել այդ մարտահրավերը, քանի որ գիտենք, թե ում հետ գործ ունենք: Դա մեզ համար արդեն անցած ճանապարհ է: Ադրբեջանն իր գործողություներով փորձում է գնալ արկածախնդրության: Կարծում եմ`արդեն հասունացել է ժամանակը, որ այն մոտեցումները, որոնք այսօր հասկանալի պատճառով ցուցաբերվում է՝ մի նժարի դնելու, արդեն պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերել»,-եզրափակել է Քոչարյանը:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սեպտեմբերի 24-ին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել են խաղաղ քաղաքացիներ: Ավելին, սեպտեմբերի 25-ին հակառակորդը թուրքական TR - 107 և 122 միլիմետր տրամաչափերով D-30 հաուբիցով հարվածել է ԼՂՀ ՊԲ թիկունքի դիրքերին, ինչի արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող, կան նաև վիրավորներ: