Արմինֆո. Հայաստանը՝ ի դեմս Loom Weaving բրենդի, ներկայացվել է 2025 թվականի մարտի 13-18-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված Մոսկովյան նորաձևության շաբաթին։
Loom Weaving ապրանքանիշը, որը հիմնադրվել է 2014 թվականին դիզայներ Ինգա Մանուկյանի կողմից, օգտագործում է ազգային տարազներ, ինքնատիպ տեխնիկա և գունային համադրություններ տրիկոտաժի՝ կարդիգաններ, սվիտերներ, զգեստների, շարֆերի, բաճկոնների, կիսաշրջազգեստներև գլխարկների մեջ: Նորաձևության և հագուստի պալատի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Մանուկյանը Մոսկվայի նորաձևության շաբաթում (MFW) ներկայացրել է իր Urban Boho նոր հավաքածուն ՝ ոգեշնչված ազատատենչ բոհո ոճից:
Մոսկովյան նորաձևության շաբաթն անվանելով մեծ իրադարձություն յուրաքանչյուր դիզայների համար՝ նա ընդգծել է, որ արդեն առաջինը չէ, որ մասնակցում է Իտալիայի եւ Հայաստանի նորաձեւության շաբաթներին, սակայն MFW-ին մասնակցելը ռուս գնորդներին իր բրենդը ներկայացնելու նոր հնարավորություն է: "Հայաստանը վաղեմի եւ լավ կապ ունի Ռուսաստանի հետ, որտեղ նորաձեւության զարգացման շատ մեծ հնարավորություններ կան ։ Ռուսաստանը բազմազգ երկիր է, ուստի այստեղ միշտ հետաքրքրություն է եղել արվեստի եւ նորաձեւության տարբեր ուղղությունների նկատմամբ", - նշել է դիզայները։
Իր հերթին՝ Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի համահիմնադիր և թիմի ղեկավար Էլեն Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ նորաձևության ոլորտում միջազգային գործընկերությունը շատ կարևոր է, քանի որ այն նպաստում է դիզայներների՝ նոր շուկաներ դուրս գալուն, մշակութային և նորարարական մոտեցումներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև շփումների ցանցի զարգացմանը: "Նման միջմշակութային փոխանակումները թույլ են տալիս ոչ միայն ներկայացնել հայկական նորաձևությունը համաշխարհային ասպաարեզում, այլեւ ոգեշնչվել նոր գաղափարներով, աշխատանքային ոճերով և մեթոդներով: Հայաստանի կողմից մենք լիովին բաց ենք ցանկացած տեսակի միջազգային նախաձեռնության համար, քանի որ կարծում ենք, որ միայն փոխգործակցության եւ գիտելիքների փոխանակման միջոցով կարելի է նոր բարձունքների հասնել նորաձեւության ոլորտում", - նշել է Էլեն Մանուկյանը։
Նշենք, որ Մոսկովյան նորաձևության շաբաթին մասնակցել են նաև դիզայներներ Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Տաջիկստանից և այլ երկրներից: Ինչպես հաղորդում է FGC մամուլի ծառայությունը, տարբեր երկրների և, նույնիսկ, մայրցամաքների նման լայն ներկայացվածությունը՝ Ասիայից մինչև Աֆրիկա, Եվրոպայից մինչև Հյուսիսային Ամերիկա, այս միջազգային միջոցառումը դարձրել է ազդեցիկ նորաձևության կենտրոն, որը հատկապես կարևոր է զարգացող երկրների նորաձևության ինդուստրիաների առաջխաղացման համար:
Նորաձևության շաբաթի ծրագրում, բացի ռուս և արտասահմանյան դիզայներների ցուցադրություններից, ներառված էին փորձագետների դասախոսություններ, պրոֆեսիոնալ շոուսրահ և կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ World Fashion Shorts: Ընդհանուր առմամբ, իրենց աշխատանքներն են ներկայացրել ոլորտի շուրջ 200 ներկայացուցիչներ։