ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Հանդիպման ընթացքում շարունակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ քննարկումները։
Ավելի վաղ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումնը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն էր հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների: