Արմինֆո. Եգիպտոսի ռազմական արտադրության պետական նախարար Մոհամեդ Սալահ Էլ Դինը Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ռազմական և քաղաքացիական ոլորտներում համատեղ համագործակցության առաջարկվող ուղղությունները:
Ինչպես հաղորդել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, նա նաեւ նշել Է Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ պատմականորեն ամուր եւ երկարաժամկետ համագործակցության հարաբերությունները:
Այնուհետև Սալահը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հնարավորությունները ռազմական արտադրության բնագավառում, ընդգծելով, որ նրա հիմնական դերը Եգիպտոսի զինված ուժերի և ոստիկանության համար զենքի, սարքավորումների և զինամթերքի պահանջարկի բավարարումն է:
Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Եգիպտոսի ընկերությունների հետ համագործակցությամբ, հատկապես՝ ռազմական արդյունաբերության ոլորտում: