Արմինֆո. Ազգային ժողովում կողմ են քվեարկել պատգամավորներ Տարոն Մարգարյանի եւ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն:
Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, դեմ՝ 0:
Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր նաեւ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 65, դեմ՝ 2: