Արմինֆո. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել են, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հրատապ ասուլիս է հրավիրել կուսակցության գլխամասային գրասենյակում:
Ըստ նրանց հրապարակումների ՝ դա կապված է վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների հետ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքացիների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու դեպքերին, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հայտարարությանը, որում խոսվում է նախընտրական շրջանում ընտրակաշառք բաժանելու հետ կապված առերևույթ հանցագործության մասին:
Նշենք, որ փաստաբան Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբների վրա լայնածավալ հարձակման մասին: Փաստաբանը նշել էր, որ ընտրություններից երկու օր առաջ Գյումրիում կոշտ ճնշումներ են սկսվել ընդդիմության թեկնածուների նկատմամբ:
Այսօր էլ հայտնի դարձավ "Մայր Հայաստան" դաշինքի գրասենյակում իրավապահ մարմինների կողմից կատարված խուզարկությունների մասին, որոնց արդյունքներով դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ միանգամից մի քանի քրեական գործ է հարուցվել ընտրողներին կաշառք տալու դեպքերով:
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 30-ին պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ ։