Arminfo.info


 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 12:07
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի վրա

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի վրա

Արմինֆո. Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաև երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների ավարտը և կոչ անելով  շուտափույթ ստորագրել և վավերացնել այն: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես,  նշել է.

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆիննական նախագահությանը մշտական խորհրդի հատուկ նիստ գումարելու համար: Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ ԵԱՀԿ, հատկապես այս կարևոր առիթով՝ տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը համաձայնեցվել է, և Համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են:

 

Երեք տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025թ. մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է Համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին:

Փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է և հանգրվան, որը որոշիչ դեր է խաղում տասնամյակներ շարունակվող հակամարտությունում՝ պատմական հնարավորություն ընձեռելով ճանապարհ հարթելու տարածաշրջանային խաղաղության համար: Ավելորդ է ասել, որ այս գործընթացը պահանջել է խաղաղության օրակարգին անկեղծ հանձնառություն, անխոնջ ջանքեր և ռազմավարական համբերություն՝ գտնելու մի շարք զգայուն խնդիրների լուծումներ և հաղթահարելու սկզբնական տարբերությունները: Այսպիսով, այս բոլոր ջանքերի արդյունքում մենք վերջնականացրել ենք տեքստի նախագիծը և այժմ պատրաստ ենք քննարկումներ սկսել պաշտոնական ստորագրման ժամկետները և վայրը որոշելու համար: 2025թ. մարտի 20-ին Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանի նախագահին համատեղ քննարկումներ սկսել Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մեր մի շարք միջազգային գործընկերներ ողջունել են այս դրական զարգացումները և քաջարելել են կողմերին շարունակել կառուցողական ներգրավվածությունը՝ ուղղված Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության օրակարգի այլ ուղղություններով դրական արդյունքների գրանցմանը: Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտիքը հայտնել այն բոլոր պետություններին, ներառյալ՝ այս սեղանի շուրջ գտնվող, որոնք անկեղծորեն աջակցել են բանակցություններին, հյուրընակելել են քննարկումները, ողջունել են Համաձայնագրի վերջնականացումը, իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ և շարունակում են հաստատկամորեն սատարել տևական խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում: 

 

Ձերդ գերազանցություններ, Ի զարմանս մեզ, Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և՛ հիասթափեցնող են, և՛ տագնապալի: Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը, ընդունելով Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը, միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ: 

Հայաստանը մշտապես հայտարարել է, որ տասնամյակներ տևած թշնամանքի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները մեկ համաձայնագրով լուծելն անհնար է: Դա ակնհայտ է: Այնուամենայնիվ, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կստեղծի նպաստավոր միջավայր և ճանապարհ կհարթի բոլոր չլուծված հարցերի հասցեագրման և կարգավորման համար: 

Որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց՝ Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը: Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում՝ պնդելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է արված մեր Սահամանդրության նախաբանում, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է ներառում:

 

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը. մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը: Սակայն, անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի և իրավական ավարտին: Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել: Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է: 

 

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, ապա ցանկանում եմ տեղեկացնել մասնակից պետություններին, որ 2024թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման շրջանակներում, ընդունել է որոշում՝ հաստատելով, որ Կանոնակարգը, ներառյալ՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ լուծարման պահին գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որը նաև արտացոլված է Համաձայնագրում, ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, և Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամաբ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին նույնպես Համաձայնագրի ստորագրումն է: 

 

Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք ուղիղ արտացոլված են Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդվածներում, մինչդեռ Հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն Սահմանադրության հոդվածներում, չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ: 

 

Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։

 

Իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

 

Բայց այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում։

 

Հետևաբար, Խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելուց, Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց և վավերացվելուց հետո, կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։ Այս առումով, ցանկացած այլ հարցի առաջ քաշումը՝ որպես փաստաթղթի ստորագրման նախապայման, նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում», - ընդգծռլ է փոխարտգործնախարարը։

 

Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին՝ ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ «Ինչու՞ պետք է Հայաստանը պատրաստվի ուժ կիրառել։ Ի՞նչ օրակարգային հարց կարող է ենթադրել ուժի կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից։

Ինչպես հավանաբար տեղյակ եք, Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այնուամենայնիվ, Հայաստանը բարձրագույն մակարդակով աներկբա հայտարարել է, որ չի ձգտում այս հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Սահմանազատման ընթացիկ գործընթացը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այս հարցի խաղաղ և իրավական ճանապարհով հասցեագրման համար։ Այսպիսով, Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակում է գործել այդ սկզբունքների համաձայն։

 

Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրադադարի ենթադրյալ խախտումների դեպքերը։ Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված լինելով տարածաշրջանում վստահության հաստատմամբ՝ մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ, այդ թվում՝ սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ։ Ցավոք, նշված առաջարկները չեն արժանացել Ադրբեջանի կառուցողական արձագանքին, ինչը լուրջ հարցեր է բարձրացնում այս պարբերական մեղադրանքների իսկական մտադրությունների վերաբերյալ։

 

Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն․ դրանք մաս են կազմում հստակ և ձևավորված մի գործելաոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը՝ օգտագործելով այն որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ 2020 և 2023 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։ Իմ կոչն է՝ առավել ուշադիր լինել այս գործողությունների օրինաչափության նկատմամբ։ Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Մենք պետք է զգոն լինենք այս մարտավարության նկատմամբ՝ կրկնապատկելով մեր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Հայաստանի նկատմամբ վերջերս ահագնացող հռետորաբանությունն ու աճող սպառնալիքները ևս այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակությունն են, որոնք հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները։ Մենք հաստատապես համոզված ենք, որ խաղաղությունը պահանջում է զսպվածության և կառուցողական երկխոսության հանձնառություն։ Տևական խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետք է լինի այս գործընթացի անբաժանելի մասը՝ հիմնված բարեխիղճ ներգրավվածության և անկեղծ համագործակցության, այլ ոչ թե սպառնալիքների կամ փոխադարձ մեղադրանքների վրա», - հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը։

 

Նա վերահաստատել է Հայաստանի անվերապահ նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ «Մենք հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ հաստատելու տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Մեր հանձնառությունը խաղաղ և կայուն տարածաշրջանի նկատմամբ պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այն ռազմավարական ընտրություն է մեր տարածաշրջանի և մեր ժողովրդի ապագայի համար։ Այնուամենայնիվ, այս տեսլականի իրագործումը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ներգրավվածությունը։

 

Ճիշտ ժամանակն է վերջ դնել արհեստական ձգձգումների և հապաղման քաղաքականությանը, զերծ մնալ անհիմն պատրվակներ ներկայացնելուց, որոնք միայն խոչընդոտում են Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Փոխադարձ մեղադրանքները և նորանոր նախապայմանների առաջադրման անվերջ մոլուցքը մեզ կարող են հասցնել բոլորին հայտնի «ոչ մի տեղ», որը կարող է ապագա էսկալացիաների իրական վտանգ ներկայացնել։ Փոխարենը՝ այն ուղին, որն առաջարկում ենք մենք, անկեղծ հանձնառությունն է խաղաղությանը և բարեխիղճ ներգրավվածությունը՝ ուղղված այս գործընթացն ավարտին հասցնելուն:

 

Այս հակամարտության կարգավորումը շարունակում է էական նշանակություն ունենալ ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենազգայուն և անկայուն տարածաշրջաններից մեկում երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման համար։ Բոլոր կողմերի շահերից պետք է բխի, որ խաղաղությունը գերակայի պատերազմին, դիվանագիտությունը՝ առճակատմանը և կայունությունը՝ անորոշությանը։

 

Եզրափակելով՝ թույլ տվեք կրկին ընդգծել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը և առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի», - ընդգծել է Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել անգլիական "Չելսի"  կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը
Հայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնումՀայաստանում ևս մեկ լրագրող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համարԱմենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին արցախցիների՝ իրենց տներ վերադարձի իրավունքը պաշտպանելու համար
Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվել էԱզգային ժողովում իրավիճակը կրկին լարվել է
Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
ANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունումANCA-ն զորակցում է Հնդկաստանին Պակիստանի հետ հակամարտությունում
Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  Փարիզի 9-րդ շրջանում Արշակ Չոպանյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել  
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սողոմոնի Կղզիների հետ
Ընդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքումԸնդդիմադիր պատգամավոր. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է միայն հայ հասարակության ակտիվացման դեպքում
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Լավրովի այցը Հայաստան մշակվում է. ԶախարովաԼավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
Հայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համարՀայաստանում քրեական պատասխանատվություն կսահմանվի վարժական հավաքներին մասնակցելուց խուսափելու համար
Վարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերիցՎարորդական իրավունքի համար քննություն՝ նոր կանոններով և թվային վկայական՝ <պլաստիկի > փոխարեն: Նոր կանոններ՝ 2025 թվականի սեպտեմբերից
Անհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել էԱնհետ կորած զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի տեսքով սոցիալական օգնությունը երկու ամսով երկարաձգվել է
Կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգըԿուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. Հայաստանը վերանայում է բուհերի լիցենզավորման և հավատարմագրման կարգը
Հայաստանն ու Վրաստանը ցանկանում են խորացնել համագործակցությունը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներումՀայաստանն ու Վրաստանը ցանկանում են խորացնել համագործակցությունը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում
Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է Երևանի քաղաքական օրակարգումՀայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է Երևանի քաղաքական օրակարգում
Փաշինյանն Ալբանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովինՓաշինյանն Ալբանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ԹեհրանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Թեհրան
Երևանում մեկնաբանել են Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորությունըԵրևանում մեկնաբանել են Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորությունը
Քաղաքական գործիչ. ժողովուրդը երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսըՔաղաքական գործիչ. ժողովուրդը երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը
Սուրեն Պապիկյան. Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղապահ գործընթացներինՍուրեն Պապիկյան. Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղապահ գործընթացներին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, օրակարգում ընդամենը մեկ հարց էԱԺ արտահերթ նիստ կգումարվի, օրակարգում ընդամենը մեկ հարց է
Գորիսի թատրոնը Տաջիկստանում մասնակցել է միջազգային թատերական փառատոնինԳորիսի թատրոնը Տաջիկստանում մասնակցել է միջազգային թատերական փառատոնին
Դիլիջանում կներկայացվի Այվազովսկու կտավներից մեկը ՝ վիրտուալ իրականության ձևաչափովԴիլիջանում կներկայացվի Այվազովսկու կտավներից մեկը ՝ վիրտուալ իրականության ձևաչափով
Հայաստանը վճռական աջակցություն է հայտնել Եվրոպայի համար Հայաստանը վճռական աջակցություն է հայտնել Եվրոպայի համար "Նոր ժողովրդավարական պակտին"
ԿԳՄՍՆ-ն աշխատանքից ազատել է Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին՝ պատմության ուսուցչի դեմ բոյկոտում աշակերտներին աջակցելու համարԿԳՄՍՆ-ն աշխատանքից ազատել է Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին՝ պատմության ուսուցչի դեմ բոյկոտում աշակերտներին աջակցելու համար
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել անշարժ ու շարժական գույք, ինչպես նաեւ դրամական միջոցներԳլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել անշարժ ու շարժական գույք, ինչպես նաեւ դրամական միջոցներ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ
ԱԺ նիստերի դահլիճում հերթական սկանդալն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահի ելույթի ժամանակԱԺ նիստերի դահլիճում հերթական սկանդալն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահի ելույթի ժամանակ
Ընդդիմադիր. Փաշինյանի կառավարությունն արդեն 8 տարի ժողովրդին խոստումներով է կերակրումԸնդդիմադիր. Փաշինյանի կառավարությունն արդեն 8 տարի ժողովրդին խոստումներով է կերակրում
Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտումԱկբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
Դատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտեԴատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտե
Փաստաբան. վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի էՓաստաբան. վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է
Հայաստանի ՆԳ նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանըՀայաստանի ՆԳ նախարարն ու Հունաստանի դեսպանն անդրադարձել են ԵՄ-ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվելԱրարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Փաստաբանը հիշեցնում է. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է Արցախի մայր օրենքինՓաստաբանը հիշեցնում է. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է Արցախի մայր օրենքին
Զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ քրեական վարույթը, որն առնչվում է 44-օրյա պատերազմին, ուղարկվել է դատարանԶորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ քրեական վարույթը, որն առնչվում է 44-օրյա պատերազմին, ուղարկվել է դատարան
Հայաստանի իշխանությունը զորակոչի խնդիրների լուծումը տեսնում է առկա բոլոր ռիսկերի օրինականացման ձեւով. պատգամավորՀայաստանի իշխանությունը զորակոչի խնդիրների լուծումը տեսնում է առկա բոլոր ռիսկերի օրինականացման ձեւով. պատգամավոր
Միրզոյանն ու Մուցունսկին քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՄիրզոյանն ու Մուցունսկին քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Նախարար. Հայաստանը մտադիր է բարձր մակարդակով անցկացնել COP17 համաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականին ԵրևանումՆախարար. Հայաստանը մտադիր է բարձր մակարդակով անցկացնել COP17 համաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականին Երևանում
Հայաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներըՀայաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները
Հայաստանի մի շարք շրջաններում հզոր սելավներ են գոյացել. օդերևութաբաններՀայաստանի մի շարք շրջաններում հզոր սելավներ են գոյացել. օդերևութաբաններ
Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները պայմանավորվել են պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելՀայաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները պայմանավորվել են պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումներն անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումներն անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգի շուրջ
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Գերտ Յան Կուպման. ԵՄ-ը Հայաստանը դիտարկում է որպես վստահելի և արժանահավատ գործընկերԳերտ Յան Կուպման. ԵՄ-ը Հայաստանը դիտարկում է որպես վստահելի և արժանահավատ գործընկեր
Հայաստանի ՊՆ-ը հաղորդել է հոսանքահարման հետևանքով զինծառայողի մահվան մասինՀայաստանի ՊՆ-ը հաղորդել է հոսանքահարման հետևանքով զինծառայողի մահվան մասին
Դիվանագետ.  Հայաստանին սպառնում է Փաշինյանի կողմից  իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարըԴիվանագետ.  Հայաստանին սպառնում է Փաշինյանի կողմից  իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը
Ընդդիմադիր. Եթե թեկուզ ինչ-որ բան այդպես լիներ, Փաշինյանն ինձ վաղուց կկալանավորերԸնդդիմադիր. Եթե թեկուզ ինչ-որ բան այդպես լիներ, Փաշինյանն ինձ վաղուց կկալանավորեր
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Վեդու ջրամբարն սկսել է լցվելՀայաստանում Ֆրանսիայի դեսպան. Վեդու ջրամբարն սկսել է լցվել
Պապիկյանը Բեռլինում մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահության  նախարարական հանդիպմանըՊապիկյանը Բեռլինում մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահության  նախարարական հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներըՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման