

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտույթունն առաջացավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ 2005 թվականի Սահմանադրությունն ի վիճակի չէ պատշաճ կերպով ապահովել մարդու իրավունքները և իշխանության երեք թևերի միջև լիազորությունների հավասարաչափ բաշխումը: Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանրապետական Գագիկ Մելիքյանը:
Ըստ պատգամավորի, կատարված փոփոխությունների արդյունքում, Հիմնական օրենքը հսկայական առաջընթաց կարձանագրի դեպի ժողովրդավարության ճանապարհին: Մելիքյանը պարզաբանել է, որ նոր Սահմանադրությունը կապահովի դատական իշխանության անկախությունը: Առաջընթաց կարձանագրվի նաև քաղաքացիական հասարակության ձևավորման ուղղությամբ, քանի որ, անհրաժեշտության դեպքում, հավաքելով 200 հազար ստորագրույթուն, կարելի է հանդես գալ զանազան օրենսդրական նախաձեռնություններով, նույնիսկ հանրաքվեի անցկացման առաջարկով: Գագիկ Մելիքյանը գտնում է, որ տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները բերեցին կոնսոլիդացիայի, չնայած ոմանք հայտարարում էին, որ չեն մասնակցի այդ քննարկումներին: Նրա խոսքով, երկրի Հիմնական օրենքի շուրջ քննարկումները մեկնարկոմ են հոկտեմբերի 5-ին, իսկ դեկտեմբերին նախատեսվում է հանրաքվեն: Ընդ որում, Մելիքյանը չի կարծում, որ ամեն ինչ արվում է շտապ կարգով: «Միևնույնն է, ովքեր ցանկանում էին ծանոթանանալ փաստաթղթի բովանդակությանը, արդեն ծանոթացել են, իսկ ովքեր չեն ծանոթացել, չեն էլ ծանոթանա»,-եզրափակել է ՀՀԿ պատգամավորը:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանում տեղի կունենա ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը: Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Դաշնակցությունը» արդեն հայտարարել են, որ քվեարկելու նախագծի օգտին, իսկ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» կքվեարկեդն «դեմ»: «Օրինաց երկիրը» դեռ չի կողմնորոշվել: ԱրմԻնֆո-ի հանրապետական աղբյուրների, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, իսկ նախընտրական շտաբի ղեկավարը կլինի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



