Արմինֆո. Այն հայտարարությունները, որ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա հավատարիմ պալադին Սիմոնյանը, պետք է ընկալել որոշակի զեղչով։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Սվոբոդնայա Պրեսսա"-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե երկրի իշխանությունները չեն պատրաստվում փոխել իրենց դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ:
"Հենց հիմա նրանք շահագրգռված են արգելակելու՝ անցատեղում։ Պարզվեց, որ ԱՄՆ վարչակազմի և ընդհանուր արևմտյան դիրքորոշման վրա նրանց նախկին խաղադրույքը անհիմն էր։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են վերականգնել հարաբերությունները: Եվ այս իրավիճակում Փաշինյանի համար այնքան էլ հարմար չի լինի ինտրիգներով զբաղվել։ Ամերիկայի հետ՝ համենայնդեպս", - կարծում է ռուս պատգամավորը։
"Ինչ վերաբերում է Ֆրանսիային, որը միշտ ավելի, քան ցանկացած արևմտյան երկիր, արձագանքել է Հայաստանի խնդիրներին, ապա այստեղ Փաշինյանն այլ խնդիր ունի։ Չէ որ նա իրեն դիրքավորում է որպես "խաղաղության վարչապետ", ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի։ Իսկ Փարիզը շատ տհաճ բաներ է ասել Ադրբեջանի հասցեին։ Արդյունքում՝ Փաշինյանը սկսել է բարեկամական ժեստեր անել Ռուսաստանի հասցեին։ Նա արդեն հայտարարել է, որ հաղթանակի 80-ամյակին պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Կարմիր հրապարակ", - նշել է Զատուլինը։
Ճշտմանը, թե արդյոք կարելի է ասել, որ Երևանը շրջադարձ է սկսել դեպի Մոսկվա, պատգամավորը կոչ արեց չափազանց դյուրահավատ չլինել և Փաշինյանի ժեստերն հալած յուղի տեղ չընդունել:
"Ինձ թվում է, որ Փաշինյանի և Սիմոնյանի կուրսը մնում է նույնը. նրանք ամեն կերպ փորձում են հեռանալ հետխորհրդային տարածքից, ակնկալելով, որ դա կգնահատվի Արևմուտքում։ Բայց քանի որ Արևմուտքում հիմա այլ մակարդակի հարցեր են լուծվում, քան՝ հայկականը, Փաշինյանը որոշել է արգելակել։ Լուծվում են Ուկրաինայի հարցերը, ճեղք է առաջացել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջև։ Հիմա Հայաստանի ժամանակը չէ, և Փաշինյանը դա հասկանում է, ուստի, հայտնի սովորության համաձայն, շրջվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Բայց Փաշինյանն ու Սիմոնյանն արդեն բազմաթիվ բազմակողմանի հայտարարություններ են արել, և նման են մարդկանց, որոնց ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը չեն կարող վստահել", - ասել է Ռուսաստանի օրենսդիրը։
Զատուլինը վստահ է, որ Ռուսաստանն իր ազդեցության ուղեծրում պետք է պահի հայ ժողովրդին։ "Հայերն ապրում են ողջ աշխարհում, և մենք Ռուսաստանում ոչ պակաս թվով հայ ունենք, քան՝ Հայաստանում։ Սա առավել եւս կարևոր է, քանի որ, իմ կարծիքով, անխուսափելի է Թուրքիայի հետ հարաբերությունների վերագնահատումը։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես հարկ է համարում՝ անկախ մեր շահերից։ Թուրքիան մեզ հետ չի խորհրդակցել՝ Սիրիայում տապալելով Ասադին", - ասել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարի վերջին France24 հեռուստաալիքի հարցազրույցում պատմել էր, հավաքական անվտանգության շուրջ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Ավելի ուշ նա ընդհանրապես չի բացառել կազմակերպությունից դուրս գալը։ Երևանը դադարել է անդամավճար մուծել կազմակերպությանը և չի մասնակցում ՀԱՊԿ գծով որևէ միջոցառման ։