Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար:
Իրանի ԱԳ նախարարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: