Արմինֆո. Ֆրանսիական Arte France հեռուստաալիքն իր "28 րոպե" թողարկման ժամանակ Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասին տեսանյութում ցուցադրել է տարածաշրջանի քարտեզը՝ առանց Հայաստանի, ինչը սկանդալ է առաջացրել սոցիալական ցանցերում։
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, մասնավորապես, իր թվիթերյան էջում գրել է. "Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա Arte France-ի "28 րոպեի" կողմից կանխամտածված գործողություն էր կամ ադրբեջանական հեռուստատեսային լոբբիի գործողություն, բայց այս սխալը շատ ցավոտ է աչքերի և սրտի համար. Հայաստանը, պարզապես, ջնջված է Կովկասի քարտեզից. Էրդողանի և Ալիևի երազանքը...":
Իրավիճակին արձագանքել է նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խոհուրդը: "Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց Arte France-ը կյանքի է կոչում պանթյուրքական երազանքը և պարզապես ջնջում է Հայաստանն աշխարհի քարտեզից։ Բայց որտեղի՞ց է հայտնվել "28 րոպե"-ի օգտագործած այդ քարտը: Դա անընդունելի է ։ Անհրաժեշտ է ներողություն խնդրել և շտկել իրավիճակը":