Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
"Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայում են եղբայրական հայ և հույն ժողովուրդների անխախտ բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության մասին, ինչը մենք բարձր ենք գնահատում", - գրել է Պապիկյանը՝ «Թվիթերի» (X) իր էջում: