Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը հաջողել է երկրի անվտանգության ապահովման գործում:
<Միթե՞ դուք չէիք ասում, որ պատերազմից հետո (2020թ. Արցախում-խմբ.) նոր պատերազմ է լինելու, որ շուտով հարձակվելու են և ոչնչացնելու են Հայաստանը, որ բանակցողը պետք է փոխվի (Նիկոլ Փաշինյան-խմբ.): Ապոկալիպտիկ հայտարարություններ էիք անում: Մինչդեռ, մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր", - մարտի 25-ին ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։
Սիմոնյանն անդրադարձել է նաև իշխանությունների դիվանագիտական հաջողություններին։ <Միթե՞ հաջողություն չէ, որ, նույնիսկ, իմանալով ՀԱՊԿ-ին մեր անդամակցության մասին, միևնույն է, այլ պետություններ մեզ զենք են վաճառում: Կամ այն, որ սահմանին գտնվում են միջազգային քաղաքացիական դիտորդներ, ինչն, իր հերթին, բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը", - հայտարարել Է Սիմոնյանը։
Ընդ որում, ինչպես շարունակել է նա, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ծրագրում էր ստեղծել 1990-ականների "հայելային իրավիճակ"՝ գրավել Հայաստանի տարածքի մի մասը եւ այն հայտարարել ադրբեջանական ։ Հնարավոր է, որ այս նախագիծը դեռ պտտվում է որոշ մարդկանց գլխում, նշել է նա։ Կային նաև ՀՀ-ն այլ միջազգային դաշինքներին միացնելու, խամաճիկային կառավարություն իշխանության բերելու ծրագրեր։
«Կարծում եմ, որ միջազգային ոլորտը մեր քաղաքականության մեջ ամենահաջողվածներից մեկն է: Սա աննախադեպ է, որ ՀԱՊԿ անդամ պետությունը զենք կամ, նույնիսկ, մեկ փամփուշտ ստանա այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրից։ Դուք հասկանու՞մ եք, թե դա ինչ քաղաքական մեսիջ է ։ Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ են մեզ փոխանցում, կարևորն ինքնին գործողությունն է», - նշել Է Սիմոնյանը ։