


Արմինֆո. Անհնար է հավերժ պահպանել լարվածությունը հարաբերություններում ։ Այս մասին մարտի 25-ին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ շփումների ակտիվացմանը։
Նրա խոսքով՝ եղել է խնդիր, դրվել են հարցեր, որոնք հետագայում ևս բարձրացվելու են։ Այդուհանդերձ, խոսակցությունները, թե երկիրը փոխել է վեկտորը, իրականությանը չեն համապատասխանում։
"Հայաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը, երբ իրեն խաբում են ու քցում, նա դա արձանագրում է, հարց է բարձրացնում, խոսում է որևէ կառույցի վերաբերյալ իր կարծիքի մասին. մենք երբեք չենք հայտարարել, թե որևէ երկրի հետ խզում ենք կապերը, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Մենք չենք կարող անընդհատ լարվածություն պահպանել հարաբերություններում>, - ասել է նա:
Ինչպես նշել է խոսնակը, ամեն ինչ արվում է ըստ իրավիճակի, դրանում չկա հատուկ ռազմավարություն ։ <Մեր վերաբերմունքը, 2020, 2021, 2022, 2023 և 2024 թվերին տեղի ունեցածի վերաբերյալ մեր հարցերը պահպանվել են: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի, հայտարարությունների մասին չէ: Այնուամենայնիվ, խոսակցություն է պետք>, - ասել է նա:
Հարցին, թե արդյոք կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության որակը, Սիմոնյանը պատասխանել է. «Չեմ կարծում: ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը և հասկանա, թե արդյոք այն գոյություն ունի։ Եվ, եթե՝ այո, ապա որտեղ է անցնում այդ սահմանը (Հայաստանի սահմանը - խմբ.), և ինչ պետք է նա աներ»:



