ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ արդյունավետ բանակցություններ է ակնկալում:
«Այսօր Նյու Յորքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ», - գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ այսօր Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որի շրջանակում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: