Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին սկսել է բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն, նա այցելել է Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղը։
«Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այնտեղ դիսպանսեր է հիմնել: Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։