Արմինֆո. Մարտի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, մարտի 25-ին արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակում տեղի կունենա նաև "բանակցությունների ուժը" գրքի շնորհանդեսը: