Արմինֆո. Հայերը հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային որակներով 10:0 հաշվով հաղթել են վրացիներին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վրացի ակտիվիստ Թամպա Թաթարաշվիլին։
Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղն ավարտվել է 6:1 հաշվով ՝ հօգուտ դաշտի տերերի: Խաղից հետո վրացի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել հայ երկրպագուների ուղղությամբ:
"Հայերը մեզ հաղթեցին 10:0 հաշվով: ամոթ եւ խայտառաակություն: Թող գոնե Վրաստանի թիմը կամ ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքեն այդ ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից", - հայտարարել է Թամթա Թաթարաշվիլին։
Նշենք, որ Թբիլիսիի "Բորիս Պայչաձե" մարզադաշտում միջադեպի հետևանքով ոստիկանությունը շրջափակել է հյուրերի տրիբունան: Հանդիպումը վարել է բրիտանացի մրցավարների խումբը ՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամ ։