Արմինֆո. Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կտրուկ կբարձրանա: Այս մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ։ Ըստ աղբյուրի ՝ նշված ժամանակահատվածում, հատկապես, ցերեկային ժամերին, սնդիկի սյունը կբարձրանա 11-14 աստիճանով: Ընդ որում, հանրապետության մարզերում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին ՝ հարավ-արևմտյան ՝ 2-5 մ/վ: Երևանում նույնպես մարտի 24-28-ը սպասվում է նաև առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մարտի 24 - ի ցերեկը կկազմի 12-24, երեկոյան ՝ 6-8, մարտի 24 – ի՝ լույս 25-ի գիշերը ՝ 1-3 աստիճան զրոյից բարձր: