


Արմինֆո. ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործուղվելու է Դանիա և Նորվեգիա: Այդ մասին ասվում է խորհրդարանի նախագահի կարգադրությունում։
Խանդանյանը 2025 թվականի ապրիլի 6-8-ը կայցելի Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)՝ մասնակցելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին, իսկ ապրիլի 9-10-ը աշխատանքային այցով կլինի նաև Օսլոյում (Նորվեգիայի Թագավորություն):



