Arminfo.info


 Ուրբաթ, 21 Մարտի 2025 17:56
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Հայաստանում համոզված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի

Միրզոյան. Հայաստանում համոզված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի

Արմինֆո. Չնայած լուրջ մարտահրավերներին և անվտանգության մշտական սպառնալիքներին՝ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կառուցմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռիու Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարն իր ելույթում, մասնավորաապես,  ասել է.

«Այսօրվա աշխարհը ներկայացնում է ավելի ու ավելի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտ, որը ձևավորվում է հակամարտությունների, անվտանգության աճող ռիսկերի, մարդու իրավունքների խախտումների, հումանիտար արտակարգ իրավիճակների, բնապահպանական մարտահրավերների, մատակարարման շղթայի խափանումների ազդեցությամբ և պարենային անվտանգության հետ կապված մտահոգությունների աճով: Այս ամենը նոր հարթություններ է հաղորդում միջազգային հարաբերություններին, որոնցում մենք պետք է կողմնորոշվենք:

Այնուամենայնիվ, չնայած այս ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական ​​սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի։

Այս հիմնարար ընկալմամբ Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում: Այսօր մենք, ավելի քան երբևէ, մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական ​​հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։

Անցյալ շաբաթ մենք արձանագրեցինք էական առաջընթաց մեր բանակցություններում. համաձայնվելով Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց տեքստի վերջնականացման համար: Այժմ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում և առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, ինչպես նաև այլ գործնական մանրամասները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ այլ կարևոր զարգացում էր սահմանազատման վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված առանցքային համաձայնությունը, որով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչվեց որպես սահմանազատման հիմնարար սկզբունք։ Այս հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային Միության փլուզման պահին Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների գոյություն ունեցող սահմանները դարձան համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ: Մինչ օրս մենք հաջողությամբ սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և հետևողականորեն աշխատում ենք հետագա առաջընթացի ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը։

Կարգավորման այս համապարփակ գործընթացում Հայաստանը նաև ներկայացրել է կոնկրետ և փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնք նախատեսում են պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը և ներդնել լրացուցիչ մեխանիզմներ՝ բեռների անվտանգության ապահովման համար։ Այս առաջարկները կստեղծեն հնարավորություն, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը փոխադարձաբար օգտվեն միմյանց երկաթուղային ցանցերից՝ խթանելով կայուն տնտեսական համագործակցությունը։

Մեր մոտեցումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նորարարական նախաձեռնությունում, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Այս տեսլական ունեցող նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական ցանցեր, հիմնված՝ ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա: Բազմաթիվ երկրներ, թե՛ մեր անմիջական տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ճանաչում են «Խաղաղության խաչմերուկը» որպես կենսական կապ իրենց սեփական տրանսպորտային և լոգիստիկ ծրագրերի հետ՝ ընդգծելով դրա հեռուն գնացող գլոբալ ազդեցությունը:

Չնայած այս զգալի առաջընթացին, որին մենք հասել ենք, պետք է նշել, որ ադրբեջանական կողմից ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է, որն ուղեկցվում է ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներով։ Ուզում եմ ընդգծել, որ այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են, ինչի մասին վկայում են նաև ԵՄ դիտորդները, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ մեր պետական սահմանի երկայնքով։ Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ չունի և հետևողականորեն հանդես է եկել նման պնդումների հետաքննության մեխանիզմի ստեղծման օգտին, ինչին Ադրբեջանը դեռևս պետք է արձագանքի: Բացի այդ, Հայաստանը նաև կառուցողական նախաձեռնություններ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի միջոցառումների վերաբերյալ։ Ցավոք, Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկներին ևս։

Կայուն խաղաղության համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է հետևողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող էր ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը՝ ներառյալ հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհայտ կորածների և բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։

Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է, և եթե տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված և ցանկալի խաղաղության:

Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ գործընթաց, որը մենք համարում ենք վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։ Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ թռիչքների հաստատմամբ և օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացմամբ: Հայաստանը նաև ավարտել է Թուրքիայի հետ «Մարգարա» սահմանային անցակետի կառուցման և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և այժմ այն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այս անցակետը վերջին տարիներին արդեն բացվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։

Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ հանդիպումները Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև իմ քննարկումները երկրի արտգործնախարարի հետ։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը` դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կընձեռեն ինչպես մեր երկրներին, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանին:

Անդրադառնալով մեր ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ես պետք է ընդգծեմ մեր խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։ 2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։ Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։ Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը: Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է նաև իր ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միութայն հետ։ Երկու ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական կարևոր իրադարձություն է մեր համագործակցության համար. հարաբերություններ, որոնք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական, կառուցողական ներգրավվածությունը:

Եվրոպական միության հետ մենք ներկայումս բանակցում ենք նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի շուրջ, որն արտացոլում է մեր հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Ավարտվելուց հետո այն էլ ավելի կմոտեցնի Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին՝ լիովին համահունչ Հայաստանի ժողովրդի ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը մինչև 2027 թվականը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, առանցքային կայունացնող դեր է խաղում սահմանային շրջաններում՝ արդյունավետորեն նվազեցնելով էսկալացիայի ռիսկերը։ Բացի այդ, ԵՄ-ի կողմից 2024 թվականի հուլիսին ընդունված կարևոր որոշումները՝ տրամադրել աջակցություն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում և նախաձեռնել վիզայի ազատականացման գործընթացի շուրջ բանակցություններ, նշանակալից առաջընթաց են մեր զարգացող գործընկերության մեջ:

Մենք հետևողականորեն խորացնում ենք համագործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի և այլ գլոբալ գործընկերների հետ։ Մինչ այստեղ գալը, ես այցելել էի Նյու Դելի, որտեղ մենք քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հարցում հսկայական ներուժի իրացման հնարավորությունները:

Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք ունենք լավ տնտեսական համագործակցություն Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ:

Ըստ էության, Հայաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որը և՛ ռազմավարականորեն հավասարակշռված է, և՛ ակտիվորեն ներգրավված, որը ձգտում է պահպանել տարածաշրջանային կայունությունը՝ միաժամանակ ընդլայնելով մեր երկրի և ավելի լայն տարածաշրջանի համար կարևոր հնարավորությունները: Մեր տեսլականը հստակ է և հետևողական՝ խաղաղ, կապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս՝ լիովին ինտեգրված համագործակցային գլոբալ շրջանակներին»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր