Arminfo.info


 Ուրբաթ, 21 Մարտի 2025 17:43
Ալինե Գրիգորյան

Աղմուկը Հայաստանում. խորհրդարանական քննարկումները թույլ չեն տվել խնդրի լուծման գործուն միջոց գտնել

Աղմուկը Հայաստանում. խորհրդարանական քննարկումները թույլ չեն տվել խնդրի լուծման գործուն միջոց գտնել

Արմինֆո. Մարտի 21-ին Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով:

Ինչպես նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված ե'ւ մեր հանձնաժողովին, ե'ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: «Խնդիրը բարձրաձայնելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու, խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք պետական գերատեսչությունների, ոլորտի պատասխանատուների, խնդրով հետաքրքրված քաղաքացիների», - նշել է նա:

Ռուստամ Բաքոյանը հավելել է` լսումներ հրավիրելու նախաձեռնությունը եղել է ՄԻՊ-ինը: «Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Հատկապես մայրաքաղաքում տեղակայված սննդի եւ ժամանցի կետերից հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկով ուղեկցվող շինարարություն, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսեւորումներ»,- նշել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Նա հայտնել է, որ այժմ խորհրդարանում քննարկվում է օրենսդրական  նախաձեռնություն, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Սերգեյ Բագրատյանը: «Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնում շչակների ձայնը լսելը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթեւեկելը: Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունենան ավելի խիստ օրենսդրական արձագանք: Կարծում եմ` շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարող է հասարակական անդորրը չպահպանող մեր քաղաքացիների համար իրավահպատակ վարքագիծ հանդիսանալ: Քննարկումների արդյունքում կհասկանանք` կա՞ արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների կարիք, թե` ոչ»,- ընդգծել է նա:

ԱԺ հաղորդագրության համաձայն,  առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի խոսքով քննարկվող խնդիրն առնչվում է բոլորին:  «Սա կարեւորում ենք, քանի որ ձայնն ազդում է բոլորիս օրգանիզմի վրա, եւ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված նորմերին, այն կարող է  բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա: Դժբախտաբար, շատ տեղերում երբեմն ձայնը որպես խոշտանգման միջոց է օգտագործվում, քանի որ շատ բարձր ձայնը կարող է պարզապես օրգանիզմը կամ առողջությունը կտրուկ խաթարել»,- ասել է նա` ներկայացնելով տարաբնույթ աղմուկները, որոնք բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա:

Արսեն Թորոսյանի խոսքով թեեւ արգելվել է որոշակի ժամից սկսած աղմկելը, սակայն այն հնչում է օրվա տարբեր ժամերի, հատկապես` ուշ երեկոյան:

«Պետք է հանրության իրավունքը գերակայի եւ ոչ թե` անհատի»,- ընդգծել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ նշել է` աղմուկը գերազանցող մակարդակի պարագայում խախտվում են մարդու մի շարք իրավունքներ: «Պարզապես անթույլատրելի են աղմուկի այն մակարդակը եւ դեպքերի ծավալը, որ ունենք Երեւանում: Խնդիրն առկա է նաեւ հանրապետության մյուս տարածքներում»,- ասել է նա: ՄԻՊ-ն ընդգծել է, որ հարցին  պետք է անդրադարձ կատարել մարդու իրավունքների տեսանկյունից: «Միանշանակ, այս ոլորտի օրենսդրությունը Հայաստանում պետք է տոտալ վերափոխման ենթարկվի: Կարծում եմ, որ կա նաեւ առանձին, համապարփակ օրենք ունենալու կարեւորություն»,- ընդգծել է պաշտպանը: ՄԻՊ-ն անդրադարձել է քաղաքացիների դիմում-բողոքներին, նշել, որ նախորդ տարի ՄԻՊ գրասենյակը ստացել է բազմաթիվ ահազանգեր: Բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո: Անահիտ Մանասյանը նկատել է, որ բողոքները հիմնականում վերաբերել են ոչ թե գիշերը` ժամը 23:00-ից հետո հնչող աղմուկին, այլ ցերեկային ժամերին հնչող աղմուկի գերազանցվող մակարդակին:

Ահազանգող քաղաքացիներից շատերն ընդգծել են, որ տարաբնույթ աղմուկը ոչ միայն  խախտում է իրենց անդորրը, այլ չափազանց բացասաբար է անդրադառնում իրենց առողջության վրա:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր զեկույցում նշել է, որ մարդիկ պետք է իրազեկվեն, թե ինչպես է աղմուկն ազդում առողջության, հոգեկան անդորրի վրա` ընդգծելով աղմուկի բացասական ազդեցությունն ինչպես լսողական ապարատի, այնպես էլ նյարդային համակարգի ու ամբողջ օրգանիզմի վրա:

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի ամբողջությամբ վերախմբագրվել է հանրային առողջությանը վերաբերող օրենքը, որում կարգավորումներ են ներառվել նաեւ աղմուկի վերաբերյալ: «Ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը եւ թույլատրելի շեմերը, չափորոշիչները»,- ասել է նա:

Զեկուցողի խոսքով կարեւոր է նաեւ տարբերակել աղմուկի տեսակները: Ըստ նրա` անհանգստության մեծ առիթ է նաեւ զվարճանքի կենտրոններից լսվող աղմուկը: «Սանիտարական նորմերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը եւս մեկ անգամ պետք է համեմատել միջազգային ստանդարտների հետ` տեսնելու, թե ինչն է խնդիրը, որ դրանք շատ անգամ չեն պահպանվում»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղմուկին վերաբերող օրենսդրական կարգավորումները: Նա նշել է, որ  իրավախախտումները ոստիկանության մշտական ուշադրության տիրույթում են: Այս համատեքստում նշվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով` 2024 թվականի ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 98 անձ: 2024 թվականի ընթացքում հրագործական արտադրատեսակների կիրառման վերաբերյալ 1-02 ծառայությունից ստացվել է 64 ահազանգ: Ընդհանուր առմամբ` պատասխանատվության է ենթարկվել 29 անձ:

Փոխնախարարը, անդրադառնալով հասարակության դժգոհություններին, նշել է, որ իրավախախտման վայր հասնելու դեպքում շատ հաճախ աղմուկն արդեն դադարած է լինում, որն առաջացնում է ապացուցման լրջագույն խնդիր:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման  եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը խոսել է առողջության վրա բարձր աղմուկի ազդեցության մասին: Համաձայն ԱՀԿ զեկույցների` աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է: ԱՀԿ-ի տվյալներով շրջակա միջավայրում աղմուկի տարեկան մոտ 0,5 դեցիբելով աճ է գրանցվում, ինչն այժմ բավականին խնդրահարույց ցուցանիշի է հասել: Նշվել է, որ Երեւանում աղմուկի քարտեզ չի կազմվել 1976 թվականից, 2018 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հիվանդությունների վերահսկման  եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներգրավվել է այդ գործընթացում: Մինչ այժմ չափումներ իրականացվել են Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ եւ Դավթաշեն վարչական շրջաններում, այս տարի համապատասխան չափումներ են նախատեսվում Նոր Նորք վարչական շրջանում:

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը ներկայացրել է տեսչական մարմնի պետի տեղակալ Թագուհի Հակոբյանը: 2024 թվականին 110 վարչական վարույթ է հարուցվել, որից 82-ը` դիմումի հիման վրա: Արդյունքում` 35 կարգադրագիր է տրվել, այսինքն` խախտումներ են արձանագրվել, որոնք մինչեւ վարույթի ավարտը վերացված չեն եղել: 46 վարչական վարույթ կարճվել է, 14-ը` դիմումից հրաժարվելու հիմքով, մեկ վարչական վարույթ էլ կասեցվել է: Այս շարքում գերակշիռ է շինարարական աղմուկը:

Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալն էլ խոսել է կառուցապատման ոլորտում գործող իրավակարգավորումների վերաբերյալ:

Խնդրի հետ կապված հնչել են հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ելույթ ունեցողները խոսել են Երեւան քաղաքում աղմուկի դեմ պայքարի ծրագրից, անդրադարձել աղմուկի քարտեզին, գիշերային ժամերին առաջացող աղմուկին, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկի ազդեցությանը քաղաքացիների առողջության վրա, պետական վերաբերելի քաղաքականությունը վերափոխելու անհրաժեշտությանը եւ այլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա