Արմինֆո. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը բարձր չի համարում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հավանականությունը:
"Այս պահին չկա անհրաժեշտ փաստերի և ահազանգերի ամբողջություն, որպեսզի Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր համարվի", - ասել է Գրիգորյանը՝ մարտի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Դրա հետ մեկտեղ, նա հավելել է, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ ԱՀԾ-ում հետեւում են իրադրությանը։ Հարցին, թե որտեղից են բխում Հայաստանի համար սպառնալիքները, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, Գրիգորյանը պատասխանել է. "ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից": Ընդ որում, նա չի հստակեցրել, թե՝ հաատկապես որ երկրներից։
Քրիստինե Գրիգորյանը չի պատասխանեց նաև այն հարցին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ որ երկրներն են աջակցել Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ (2024 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրեց 2020 թվականին Արցախում Երևանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ ՝ չնշելով այդ պետությունները - խմբ.):