Արմինֆո. Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար, կարծում է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
"Մի քանի օրվա ընթացքում արդեն 13-րդ անգամ Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ։ Իհարկե՝ սուտ: Ինչպես 2020 թվականին՝ Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար, հայտարարելով, թե նրանք խաղաղություն չեն ուզում", - գրել է լրագրողը Twitter-ի (X) իր միկրոբլոգում: