Արմինֆո. Հայաստանը աշխարհի 147 երկրների շարքում, որոնք ընդգրկված են երջանկության վարկանիշում (World Happiness Report), զբաղեցրել է 87-րդ տեղը՝ նախորդ տարվա 82-րդի դիմաց: Մեր երկիրը վարկանշային աղյուսակում գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Հոնկոնգի միջեւ:
Այս արդյունքը չափվել է՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները. "սոցիալական աջակցություն", որով Հայաստանը բոլոր երկրների շարքում զբաղեցրել է 93 - րդ հորիզոնականը, "բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ" ՝ 61-րդ, "ընտրության ազատություն"՝ 60-րդ, "առատաձեռնություն"՝ 136-րդ, "կոռուպցիայի ընկալում"՝ 51-րդ, և "առողջ կյանքի սպասվող տևողություն" (վարկանիշում նշված չեն ցուցանիշները) ։
Ընդհանուր առմամբ, երջանկության մակարդակով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում հարևան երկրների համեմատ ։ Մասնավորապես, Վրաստանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 94-րդ, Իրանը՝ 99-րդ, Ադրբեջանը՝ 106-րդ տեղը:
Սակայն ԵԱՏՄ-ում Հայաստանն «ամենադժբախտն» է՝ հետ մնալով Ղազախստանից՝ 43-րդ տեղ, Ռուսաստանից՝ 66-րդ տեղ, և Ղրղզստանից՝ 75-րդ տեղ։ Բելառուսն, ընդհանրապես, չի ընդգրկվել երջանիկ երկրների վարկանիշում։
Հետխորհրդային տարածքի մնացած երկրներից երջանկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուզբեկստանում (53-րդ հորիզոնական), որին հաջորդում են Մոլդովան (80-րդ հորիզոնական), Տաջիկստանը (90-րդ հորիզոնական) և Ուկրաինան (111-րդ հորիզոնական):
Ընդ որում, աշխարհի երջանիկ երկրների առաջատար հնգյակում ընդգրկվել են Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդերլանդները, մինչդեռ, ամենադժբախտն արդեն տարիներ շարունակ մնում է Աֆղանստանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանը World Happiness Report-ում լավագույն արդյունք է ցույց տվել, զզզբբաղեցնելով 79-րդ տեղը, 2022 թվականին զզբաղեցրել է 82-րդ, 2021 թվականին՝ 86-րդ, 2020 և 2019 թվականներին՝ 116-րդ, 2018 թվականին՝ 129-րդ, 2017 թվականին՝ 122-րդ տեղը։
Նշենք, որ ՄԱԿ-ը, համագործակցելով Gallup-ի, the Oxford Wellbeing Research Centre-ի եւ the UN Sustainable Development Solutions Network-ի հետ, երջանկության ցուցանիշը չափում է 2012 թվականից ի վեր և հիմնվում է տասնյակ հազարավոր մարդկանց գնահատականների վրա՝ երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակի 0-ից մմինչեւ 10-ի սանդղակով:
Վերլուծաբանները վարկանիշը պատրաստելիս հաշվի են առնում ոչ միայն այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ մեկ շնչի հաշվով, կյանքի տևողությունը, այլև՝ երկրում կոռուպցիայի մակարդակը, բնակչությանը սոցիալական աջակցության մակարդակը, կարևոր որոշումներ կայացնելու քաղաքացիների հնարավորությունը, որոնք ազդում են պետական և հասարակական քաղաքականության վրա: Հաշվարկները ներառում են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնակչության եկամուտների մակարդակը, առողջապահության և սոցիալական օգնության մատչելիությունը, կոռուպցիայի առկայությունը, հասարակության շրջանում ազատությունն ու փոխօգնությունը: