Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նախօրեին նա հայտարարել էր Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատրաստակամության մասին։