Հինգշաբթի, 20 Մարտի 2025 11:12
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Բրազիլիան հանդես են եկել ավանդական հարաբերությունների ընդլայնման օգտին

Հայաստանն ու Բրազիլիան հանդես են եկել ավանդական հարաբերությունների ընդլայնման օգտին

Արմինֆո. Հայաստանը և Բրազիլիան կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքական երկխոսության և համագործակցության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի իր պաշտոնակից Մաուրո Վիեյրայի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Բրազիլիան լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց ռեզիդենտ դեսպանություն: «Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են մեր քաղաքական երկխոսության և համագործակցության հիմքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր դիվանագիտական ​​հարաբերությունները վերածվել են բովանդակալից և բազմաշերտ համագործակցության։

Այս այցը հնարավորություն է ընձեռում նախանշելու առավել հավակնոտ հեռանկարներ, այդ թվում՝ համագործակցություն ավանդական ոլորտներից անդին։

Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծերի վրա, այսօր այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի և թվային բանկինգի ուղղություններով. այս բնագավառներում/ոլորտներում մենք երկուստեք կարող ենք և՛ կիսվել փորձով, և՛ ուսումնասիրել Բրազիլի փորձը։

Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության որոշակի աճ, բայց, անշուշտ, շատ ավելի մեծ ներուժ կա:

Ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով՝ նախարար Վիեյրայի հետ ընդգծեցինք բիզնեսից-բիզնես (B2B) անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ գոհունակութամբ նշել բրազիլական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) հատուկ միջոցառմանը։

Այսօր, նախարար Վիեյրայի հետ, գոհունակությամբ արձանագրեցինք մեր երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում և նրա մասնագիտացված գործակալություններում, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունում։ Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Բրազիլի հետ գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանման հարցերում։ Ես վստահեցրեցի նախարար Վիեյրային, որ մեր պատվիրակությունը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բելենում կայանալիք COP30-ին, և մենք սպասում ենք բրազիլացի գործընկերներին 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին։ Մենք երկուստեք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության այս համատեքստում։

Բացի այդ, մենք աջակցել ենք և դարձել ենք Բրազիլի կողմից նախաձեռնված Սովի և աղքատության դեմ դաշինքի հիմնադիր անդամ», - հայտարարիել է Արարատ Միրզոյանը։

Նախարարը հաղոդել է, որ Մաուրո Վիեյրայի հետ հանդիպման ընթացքում մտքեր եբ փոխանակել միջազգային զարգացումների և միտումների շուրջ։ «Նախարար Վիեյրային ներկայացրել եմ Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը՝ լինի դա Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը, թե Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը։

 

Իհարկե, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը:

 

Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։

Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։

 

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

 

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

 

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ:

 

Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին,  վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: 

 

Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը

  

Նա ընդգծել է, որ Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ «Բրազիլի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: 

 

Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմանակալ միջազգային կարգի հաստատմանը:

 

Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։ Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների», - հայտարարել Արարատ Միրզոյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համարԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունըՍերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումինՀայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններումԳրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համարՓաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱրտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը«Հայաստան» խմբակցությունն ու ԱԴԲ-ն պետության վրա են դրել կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը
Արսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետոԱրսեն Գևորգյանի պաշտպանությունը. ընդդիմադիր գործչին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկները «Նուբարաշեն» են մուտք գործել միայն նրա մահից հետո
Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։Երևանում «արդիականացված» հասարակական տրանսպորտի շուրջ հերթական սկանդալն է բռնկվել։
Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։Հայաստանը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի կողմից ընդունված բանաձևին։
Փաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցովՓաշինյանը Անթալիա է ժամանել աշխատանքային այցով
Ապատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. ՓաշինյանԱպատեղեկատվության դեմ պայքարի ամենահուսալի գործիքը հանրության հետ անմիջական երկխոսությունն է. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել
Փաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասինՓաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասին
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետՄհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետ
Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել "Ուժեղ Հայաստանի" կողմից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ
Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում "Ուժեղ Հայաստանի" թեկնածուի մահը հաշվեհարդար է որակել
Թուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասինԹուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասին
Պատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունիցՊատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից
ՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ
Հայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներըՀայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները
Հայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ըՀայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ը
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Ընդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջԸնդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջ
«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.
Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա ՀայաստանումՌուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա Հայաստանում
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածունԲանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուն
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համարՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համար
ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։
Սրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համարՍրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար
Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը