


Արմինֆո. Հայկական շուկան ուսումնասիրելու նպատակով Երեւան են այցելել Ղազախստանում օպտիկական և LAN մալուխի խոշոր արտադրող ղազախական KCEP ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
"Այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի հայաստանյան տասը ընկերությունների հետ, որոնց թվում են այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են "Viva Armenia", "Fnet Telecom", "Yerevan Telecom Solutions" ՓԲԸ, "EIC Telecom" հեռահաղորդակցային ընկերությունը և այլն", - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:



