Արմինֆո. Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը: Նման գրառում է հրապարակվել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության X (Twitter) միկրոբլոգում։
Մասնավորապես, Բուլղարիան ակնկալում է, որ կողմերը շուտով կստորագրեն և կվավերացնեն այդ համաձայնագիրը:
"Եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության, կայունության եւ տնտեսական առաջընթացի ժամանակը՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար", - ասված է հայտարարության մեջ: