Արմինֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:
Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:
Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը: