Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես այն կհրապարակվի և կներկայացվի հանրային քննարկման:
"Այս պահին մենք դեռ պատրաստի պրդուկտ չունենք", - մարտի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Գալյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը պարզաբանելու խնդրանքին, թե՝ նոր սահմանադրությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու, և հարիցն, թե՝ ինչպես է դա արտահայտվելու, Գալյանն ասել է, որ ինքը չի կարող որևէ բան մեկնաբանել, քանի դեռ չկա պատրաստի փաստաթղթի տեքստ:
Արդարադատության նախարարը նշել է, որ այս փուլում հայտնի է, որ փաստաթուղթը կվերաբերի իշխանության թեւերի միջեւ իշխանական լիազորություններին։ Սակայն այժմ որոշակիություն չկա ապագա սահմանադրության բովանդակության, ինչպես նաև այն մասին, թե արդյոք նոր սահմանադրության մեջ կմնա Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը (փաստաթղթի նախաբանում, որտեղ կետ է պարունակվում Լեռնային Ղարաբաղի մասին ։ Ադրբեջանը բազմիցս պահանջել է վերանայել այդ դրույթը-խմբ.):
"Խոսքը սահմանադրության մասին է, որը չի վտանգում խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությանն ուղղված հարաբերությունները", - ընդգծել է արդարադատության նախարարը:
Ճշտող հարցին, թե արդյոք պետք է աշխատել այնպես, որ ՀՀ սահմանադրությունը չվտանգի խաղաղության համաձայնագիրը, նախարարն ասել է. "Ամեն դեպքում, մենք պետք է մեր վարքն ու գործելաոճը կառուցենք այնպես, որ մեր երկրում խաղաղություն հաստատվի, և անվտանգ միջավայր զարգանա":
Հարցին, թե արդյոք գործող ՀՀ սահմանադրությունը խանգարում է դրան, Գալյանը պատասխանել է. <Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է, և հենց նա պետք է որոշի, թե արդյոք X սահմանադրությունը պետք է, թե՝ ոչ>։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ այն ընդունելու նախորդ բոլոր հանրաքվեները "լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունեն": Իր գաղափարը վարչապետը բնորոշել էր որպես "անցում պետականազուրկ ազգի մնացորդային գործառույթից դեպի ժողովրդի պետական գործառույթ"։
Ս. թ. հունվարին 2024թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ Գալյանը հայտարարել էր, որ նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրությունները: Նա դա բնորոշել էր որպես գերատեսչության գերակա խնդիր և հավաստիացրել, որ նախատեսվող փոփոխությունները չեն վերաբերում Հայաստանի սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին: Գալյանը տեղին չէր համարել Հայաստանի նոր սահմանադրությունը կապել Բաքվի հայտարարությունների հետ։