


Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե արդյոք կա հստակ պայմանավորվածություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ընթացքում, թե դրանից հետո կազատվեն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:
<Այդ հարցի պատասխանը սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների տրամաբանության մեջ է ։ Այնտեղ, որտեղ Հայաստանն առջևում է, Հայաստանը կգնա, այնտեղ, որտեղ Ադրբեջանը՝ Ադրբեջանը։ Այդ տրամաբանությունն արդեն ստորագրվել և հաստատվել է Ադրբեջանի նախագահի կողմից", - ասել է Ալեն Սիմոնյանը՝ մարտի 17-ին լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են (Ս.թ. հունվարին-խմբ.) շարունակել պետական սահմանի սահմանազատման աշխատանքների համալիրը հյուսիսային հատվածից ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների միացման կետի շրջանից, այնուհետև՝ հարավային ուղղությամբ ՝ հյուսիսից հարավ, մինչև Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:
"Կհասնենք նաև մեր և ադրբեջանական անկլավների հարցի քննարկմանը", -հավելել է նա:



